հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով դատախազների և պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Քոչարյանի և մյուսների գործով դատախազների և պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների և պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ դատախազները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Իրենց հերթին պաշտպանները միջնորդում են վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին և իր նախկին երեք ենթականերին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր ամբաստանյալներին:

Քոչարյանը և Արմեն Գևորգյանն այժմ մեղադրվում են կաշառք ստանալու գործով։ Նրանց գործով դատախազների և պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը:

 

  • Կիսվել: