հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննվում է դաշնակցական գործիչների կալանավորման միջնորդությունը

Քննվում է դաշնակցական գործիչների կալանավորման միջնորդությունը

Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է դաշնակցականներ Արտավազդ Մարգարյանի եւ Գառնիկ Մանուկյանի կալանավորելու միջնորդությունը։

Նշենք, որ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել նաեւ ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։

Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Այսօր էլ՝ հունվարի 13–ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել էր, որ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում։

 

  • Կիսվել: