հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Քննարկվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձի հարցերը․ տեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումը

Քննարկվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձի հարցերը․ տեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումը

Սեպտեմբերի 15-18-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի է ունեցել Ակտիվների վերադարձի հարցերով միջգերատեսչական CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների ամենամյա գլխավոր հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են ապօրինի ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, վերադարձի և կառավարման ոլորտում CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների փորձը, օրենսդրության առանձնահատկություններն ու կիրառման շրջանակները։ Կարևորվել է CARIN ցանցի անդամ և դիտորդ երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպոլի Ֆինանսական և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից՝ Լատվիայի Հանրապետության նախագահությամբ:

  • Կիսվել: