ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը

Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտ:

  • Կիսվել: