շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔԿԾ-ի պարզաբանումը՝ «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում. ահազանգ» վերնագրով հրապարակման վերաբերյալ

ՔԿԾ-ի պարզաբանումը՝ «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում. ահազանգ» վերնագրով հրապարակման վերաբերյալ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել armlur.am լրատվական կայքում զետեղած «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով հրապարակման վերաբերյալ:

«Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին։ Վերոնշյալ գործողությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել են, մեղավորներն ուղարկվել են պատժախցեր։

armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում` «Արմավիրի բանտում բունտ է. կալանավորների են ծեծում.ահազանգ» վերնագրով։ Մինչև հրապարակումը նշված լրատվական կայքը դիմել էր Քրեակատարողական ծառայությանը և ստացել պարզաբանում, որում մասնավորապես ասվել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր։

Չնայած Քրեակատարողական ծառայությունից ստացված պարզաբանմանը՝ armlur.am-ը հրապարակումը վերնագրել է իսկությունը խեղաթյուրող բովանդակությամբ»-ասված է պարզաբանման մեջ։

  • Կիսվել: