չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քիչ առաջ Արմավիրի բանտից ԱԱԾ են տեղափոխել Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն

Քիչ առաջ Արմավիրի բանտից ԱԱԾ են տեղափոխել Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն

Քրեակատարողական ծառայությունը սկսել է կռիվը քրեական ենթամշակույթի դեմ։

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ,որ Արմավիրի բանտից դուրս են բերել եւ ԱԱԾ մեկուսարան են տարել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն Վահե Ղուկասյանին։

Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ ծառայությունը լուրջ պայքար Է սկսել բանտերում զոն նայողների ու քրեական ենթամշակույթը կրողների դեմ։

Տեսնենք՝ ինչով կավարտվի այս կռիվը եւ նորանշանակ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին կհաջողվի հաղթել քրեական ենթամշակույթը կրողներին։

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ:

2014 թվականի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով Արտյոմ Կարապետյանը մահացել էր, «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել:

Մեղադրողը Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Վահե Ղազարյանը արդեն 9 տարի է, ինչ կրում է պատիժը:

Հիշեցնենք, հայտնել էինք, որ խառնաշփոթ է քրեակատարողական հիմնարկներում:

Իրավապահները, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության ողջ վարչակազմը մտել է բանտեր ու խուզարկություններ սկսել։

  • Կիսվել: