ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաջարանի դեպքերով մեղադրյալի կալանքի միջնորդությունը մերժվել է. փաստաբան

Քաջարանի դեպքերով մեղադրյալի կալանքի միջնորդությունը մերժվել է. փաստաբան

Կապանում՝ Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Մարատ Ստեփանյանի ձերբակալությունը նախ ճանաչվել էր ոչ իրավաչափ, այսօր էլ նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ խափանման միջոց կալանքի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է։

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր.օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին»,֊ գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, մեկն ավելի ուշ ազատ էր արձակվել:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ երիտասարդները քաղաքապետի մասնակցությամբ մարդ են առևանգել, նրան բռնի կերպով պահել, ծեծել, վիճաբանության մեջ մտել, նրանցից մեկի մոտ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել:

 

  • Կիսվել: