երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՊԾ Շիրակի գումարտակի 4-րդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քր. վարույթ է նախաձեռնվել

ՊԾ Շիրակի գումարտակի 4-րդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քր. վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պատճառը վերևից իջեցված պատվերի գերակատարումն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

«Նախկին ընդդիմադիր պատգամավոր փաշինյանը ճչում էր «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»..

Պարեկներն ահազանգում են

ՀՀ ՆԳն ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, պատճառը վերևից իջեցված պատվերի գերակատարումն է

Մասնավորապես պարզվում է, որ ըստ պարեկների իրենց վրա պլան է դրված եղել յուրաքանչյուր հերթափոխին կազմել նվազագույնը 20 վարչական ակտ, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում...

4֊րդ դասակի ծառայողներն էլ որոշել են պլանը կատարել առանց «չարչարվելու» պատահականության սկզբունքով, մասնավորապես առանց մեքենան կանգնեցնելու և խախտում հայտնաբերելու, ըստ ճաշակի քաղաքացիների վրա տուգանք գրել մեքենայի վարման ընթացքից։

Մի խումբ քաղաքացիներ ԴԱՀԿ֊ից անսպասելի նամակներ են ստացել տուգանքների և բալերի նվազման վերաբերյալ, ապա դիմել հակակոռուպցիոն կոմիտե

Ինչ իրավական գնահատական կտա կոմիտեն կամ դատարանը կարևոր չի, կարևորը այն է, որ վարչապետ փաշինյանը իր համադասարանցու հետ թալանում է ՀՀ քաղաքացիներին,

եկեք պարզագույն հաշվարկ անենք

Օրինակ` Շիրակի մարզում կա 200 ից ավել պարեկ, եթե նրանք օրական կազմում են 20 ակտ 5000 դրամով ստացվում է օրական 20մլն դրամ, ամսեկան 600 մլն, սա բազմապատկեք նաև մյուս մարզերով ու Երևան քաղաքով, որտեղ ըստ աղբյուրի ՆԳՆ իջեցված պլանը եռակի է ու կտեսնեք կառավարիչների անաստված թալանը...

Ինչևէ, եթե թվերի հաշվարկի մեջ ինչ որ բան խառնեցի, թող հակակոռուպցիոն կոմիտեն ինձ ուղղի»:

  • Կիսվել: