ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՊԾ պետի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում

ՊՊԾ պետի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։ 

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին քացի տալու սովորությամբ, մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը զուգորդվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելու մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

  • Կիսվել: