շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01.15-ին, բաժին է ներկայացել հունիսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Հովհաննես Շ.-ն: Առանց խափանման միջոցի:

Կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: