շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՊՆ «Ուազի» ձորը գլորվելու և զոհերի դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊՆ «Ուազի» ձորը գլորվելու և զոհերի դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 
 
Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:
 
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: 

  • Կիսվել: