հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ-ի և ՄԻՊ-ի հայտարարությունները Ներքին Հանդի մասին չեն հակասում իրար. Քրիստիննե Գրիգորյան

ՊՆ-ի և ՄԻՊ-ի հայտարարությունները Ներքին Հանդի մասին չեն հակասում իրար. Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարությունները, կապված Ներքին Հանդ գյուղի հետ, չեն հակասում իրար: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հստակեցրել է՝ գյուղի բնակիչները ասել էին, որ ադրբեջանական վրանները և շարժը նոր են տեսնում:

Միաժամանակ գյուղից հեռու գտնվող եկեղեցու հարակից տարածքը որպես արոտավայր օգտագործելու ռիսկերից էին խոսել: Գրիգորյանը ներկայացրել է նաև պաշտպանական գերատեսչության հայտարարությունը և բացատրել դրանց՝ իրար չհակասող լինելու փաստը:

«Պաշտպանության նախարարությունն առաջին և հատկապես երկրորդ հայտարարությամբ ասել էր, որ այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորվել և օգտագործվել: Այսինքն՝ մեր ասած՝ «բնակիչները նոր են տեսել» և «նոր են սկսել ակտիվորեն կահավորվել»-ը իրար չեն հակասում: Հակառակը, դրանք միմյանց ամրապնդող հայտարարություններ էին»,- ասել է ՄԻՊ-ը Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում:

  • Կիսվել: