երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պլանավորվում է 30 տոկոսով կրճատել և օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերի թիվը

Պլանավորվում է 30 տոկոսով կրճատել և օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերի թիվը

Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ 

«Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում առաջիկա տարում պլանավորում ենք 30 տոկոսով կրճատել և օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերի թիվը»,- ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: