կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փետրվարի 1-ից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը

Փետրվարի 1-ից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից քաղաքացիական դատավարությունը թվայնացվել է։

Նախարարն այս մասին հայտնեց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Այսօրվանից քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայնացված է։ Արդեն իսկ 34 դատական հայց ներկայացվել է հարթակով։ Դա նշանակում է, որ այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները և ընկերությունները կարող են ներկայացնել դատական հայց բացառապես թվային հարթակի միջոցով, հաջորդ փուլում նաև ֆիզիկական անձինք ևս կանցնեն թվային հարթակ։ Եվ մենք անընդհատ մոնիթորինգ ենք անում՝ տեսնելու, թե որտեղ խնդիր կա՝ այն շտկելու նպատակով»,- ասաց Մինասյանը։ 

  • Կիսվել: