կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Պետք է ունենանք ստանդարտացված դատական շենքեր, նախատեսում ենք կառուցել 2 կամ 3 նոր շենք. Գալյան

Պետք է ունենանք ստանդարտացված դատական շենքեր, նախատեսում ենք կառուցել 2 կամ 3 նոր շենք. Գալյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է, որ մենք պետք է ունենանք ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նաև նախատեսում ենք կառուցել 2 կամ 3 նոր շենք: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հստակ որոշում չկա դեռ՝ որ դատարանների համար, այսինքն՝ թե որ դատավարություններն այդ շենքերը կսպասարկեն, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ առնվազն առկա է որոշում, որ պետք է գնանք դատարանների շենքային պայմանների բարելավման, միջազգային ստանդարտներին համահունչ չափանիշների սահմանման և դատարանների նոր շենքեր ունենալու ճանապարհով»,- ասաց նա:

  • Կիսվել: