շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետդումայի քվեարկության ընթացքին առցանց հետևած ՄԻՊ-երը յուրահատուկ փորձ են ձեռք բերել. Թաթոյան

Պետդումայի քվեարկության ընթացքին առցանց հետևած ՄԻՊ-երը յուրահատուկ փորձ են ձեռք բերել. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ երեկ Պետդումայի քվեարկության ընթացքին առցանց հետևած մարդու իրավունքների պաշտպանները յուրահատուկ փորձ են ձեռք բերել:Նա նման կարծիք է հայտնել այսօր Ռուսաստանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թաթոյանը նշել է, որ այս համակարգը թույլ է տալիս պրոֆեսիոնալ ու մանրամասն քննարկել կամարտահայտման գործընթացը:
 
Նշենք, որ Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ:
 
 

  • Կիսվել: