շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փեսան որսորդական հրացանից կրակոցներ է արձակել և սպանել աներոջը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Փեսան որսորդական հրացանից կրակոցներ է արձակել և սպանել աներոջը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը՝ նույն համայնքի 69-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ կնոջ մայրն ու եղբայրը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նույն օրը 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: