ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում  գործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի միջև  առևտրային հարաբերությունների զարգացման ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված քայլերը:

ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

  • Կիսվել: