չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պատժի կրումից խուսափողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Պատժի կրումից խուսափողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 5-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում հայտնաբերվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 51-ամյա Արսեն Շ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Հայտնում են ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: