երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաստաբանը կմիջնորդի Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար

Փաստաբանը կմիջնորդի Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար

Փաստաբանը կմիջնորդի Վանաձորի նախկին քաղաքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից։

«Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի խոշտանգման ու պատժի ակնհայտ տարրեր պարունակող կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար», - գրել է նա։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

  • Կիսվել: