չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստաբանը հայտնել է, թե ինչ գործով է բերման ենթարկվել Ավետիք Չալաբյանը

Փաստաբանը հայտնել է, թե ինչ գործով է բերման ենթարկվել Ավետիք Չալաբյանը

Հ0ասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չալաբյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները խուզարկություն են իրականացրել Ավետիք Չալաբյանի բնակարանում եւ նրան բերման ենթարկել։

 

  • Կիսվել: