հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Փաստաբանները գործադուլ են անում հարկերի բարձրացման դեմ (ուղիղ)

Փաստաբանները գործադուլ են անում հարկերի բարձրացման դեմ (ուղիղ)

Փաստաբաններն այսօր՝ մայիսի 21-ին, գործադուլ են անում հարկերի բարձրացման դեմ։

Նրանք այսօր հրաժարվում են պաշտպանություն իրականացնել դատարաններում և այլ կառույցներում։

Նշենք՝ խնդիրն այն է, որ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է բարձրացնել փաստաբանների հարկերը։

Այժմ փաստաբանները վճարում են միայն 5 տոկոս շրջանառության հարկ, նախատեսվող փոփոխություններով կվճարեն 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։

  • Կիսվել: