հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՓՊ-ն դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությանը

Փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՓՊ-ն դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությանը

Փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով նաև միջազգային կառույցների կոշտ արձագանքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը։

«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:

Հիշեցնենք, որ 09.02.2023թ. Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ գործադրվել էր բռնություն»,- նշել է նա:

  • Կիսվել: