շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ են

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ են

ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել: Այս մասին  հայտնեցին ՆԳՆ-ից:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։ Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

  • Կիսվել: