շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փաշինյանի մերձավորներից կամ պաշտոն ունեցող անձանցից մարդ կա՞, որ անցնում է ապօրինի գույքի գործով․ Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

Փաշինյանի մերձավորներից կամ պաշտոն ունեցող անձանցից մարդ կա՞, որ անցնում է ապօրինի գույքի գործով․ Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

Տեղյակ չեմ ՀՀ-ում քննվող բոլոր քրեական վարույթներից։

ԱԺ-ում նման կերպ արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հնչեցրած այն հարցի, թե քանի որ շատ է խոսվում ապօրինի գույքի մասին, ինքը կուզենար, որ դատախազը հրապարակային հայտներ՝ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից կամ քաղաքական իշխանության բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանցից, մարդ կա՞, որն անցնում է ապօրինի ծագման գույքի գործով։

«Ցավոք չեմ կարող անվանական տեղեկատվություն որևէ անձի վերաբերյալ, ուրախ կլինեմ Ձեզ պատասխանել ավելի ամբողջական, եթե մենք Ձեզանից հարցում ստանանք կոնկրետ անձի կոնկրետ պատկանելության մասով։

Այս պահին ոչ մի հիշողություն 16000-ից ավել վարույթով անձանց հիշել չեմ կարող։ Ապօրինի գույքի ծագման մասով նշեմ, որ եթե որոշակի հոդվածներով կա նախաձեռնված վարույթ, ավտոմատ սկսվում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը»,- ասաց նա։

  • Կիսվել: