շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարզվում են Արին Բերդի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները. ՔԿ

Պարզվում են Արին Բերդի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ 2022 թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող 18-ամյա երիտասարդը:

Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: