չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարզվել է Գյումրիում ծեծի ենթարկված տղամարդկանց ինքնությունը. նրանք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են

Պարզվել է Գյումրիում ծեծի ենթարկված տղամարդկանց ինքնությունը. նրանք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվում են Գյումրիում կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։

Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Գյումրիում տարեցների են ծեծել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշել էինք նաև, որ Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ:

 

 

  • Կիսվել: