Փառք ու պատիվ դատավորին, որ կարողացավ այս աներևույթ ճնշման ներքո բարձր պահել դատավորի իր պատիվը և արդարադատություն իրականացնել. Սերժ Սարգսյանի փաստաբան
Այո՛, սպասելի էր Սերժ Սարգսյանի արդարացման դատական ակտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Մենք բազմիցս ենք ասել, որ գործում ապացույցներ չկան։ Այս պայմաններում, համոզված ենք, որ արդարացման դատավճիռը նաև դատավորի համար էր դժվար, բայց փառք ու պատիվ դատավորին, որ կարողացավ այս աներևույթ ճնշման ներքո բարձր պահել դատավորի իր պատիվը և արդարադատություն իրականացնել»,-ավելացրեց նա։
Փաստաբանը շեշտեց, որ այս դատական գործը ցույց տվեց, որ ՀՀ-ում արդարադատությունը դեռևս վերջնականապես մահացած չէ և շանսեր կան, որ դա ամբողջովին կվերականգնվի.«Ես նախագահի հետ համակարծիք եմ՝ այո՛, համոզված եմ, որ որոշումը բողոքարկվելու է։ Հակառակ դեպքում՝ վերջում դատախազությունը կարող էր հրաժարվել մեղադրանքից, սակայն իրենք չհրաժարվեցին»։