շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Ապրիլի 6-ին, ժամը 05.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթներ:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: