երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3473 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 492, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 218, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 123, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 177 և 1487 այլ իրավախախտումներ։ 98 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 47-ը՝ թաղանթապատված կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 30 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13551 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 232 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 296, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝84, չամրակապված վարելու՝ 2701, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 186, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 258, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 92, արագության գերազանցման՝ 1867 և 3307 այլ իրավախախտումներ։ 363 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1591-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 692-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 130-ը՝ բեռնատարներ, 247-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 62 անձ։

  • Կիսվել: