շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4835 խախտում. 148 վարորդ եղել է ոչ սթափ

Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 4835 խախտում. 148 վարորդ եղել է ոչ սթափ

Փետրվարի 26-ից մարտի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 216 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 419, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 122, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 976 և 1718 այլ իրավախախտումներ։ 154 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 166-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 158-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 83 անձ։

 

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 197, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 808 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 3931, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 269, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 452, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 189, արագության գերազանցման՝ 1956 և 4180 այլ իրավախախտումներ։ 372 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1674-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1279-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 47-ը՝ բեռնատարներ, 344-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 47 անձ։

  • Կիսվել: