Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։
Ազատմանը պատճառը դեռևս հայտնի չէ։
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։
Ումրշատյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հուլիսի 8-ին։
Նշենք, որ Ումրշատյանը 2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ էր, իսկ 2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար։