երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պարեկային ծառայողների համար վերապատրաստման դասընթացը բազային հնգամսյա կուրսի հավելումն է. այն կիրականացվի պարբերաբար՝ ամբողջ տարվա ընթացքում

Պարեկային ծառայողների համար վերապատրաստման դասընթացը բազային հնգամսյա կուրսի հավելումն է. այն կիրականացվի պարբերաբար՝ ամբողջ տարվա ընթացքում

Փետրվարի 19-ից մարտի 5-ը անցկացվել է «Պարեկային հրահանգիչների համար նախատեսված բազային առաջին օգնության և մարտավարական հմտությունների զարգացման» վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Վերապատրաստման դասընթացը բազային հնգամսյա կուրսի հավելումն է. այն ծառայության մեջ գտնվելու ընթացքում անցկացվող վերապատրաստումներից է, որոնց արդյունքում, տարվա կտրվածքով խնդիրների հաշվառմամբ, կկատարելագործվեն պարեկների գիտելիքները։
 
Վերապատրաստման դասընթացներին մասնակցած պարեկները կդառնան հրահանգիչներ պարեկ գործընկերների համար՝ տարվա կտրվածքով նախատեսված վերապատրաստումների շրջանակում։ Դասընթացների մասնակիցները կիրականացնեն վերապատրաստումներ՝ ստացած գիտելիքներն իրացնելով պարեկային ծառայությունում։
 
Վերապատրաստման ընթացքում պարեկները, կատարելագործելով առաջին օգնության բնագավառի գիտելիքները, ուսումնասիրել են արնահոսությունների, հրազենային, կտրած-ծակած վերքերի, շնչահեղձության և այլ դեպքերում ցուցաբերվող օգնության թեմաները, նաև ստացած գիտելիքները տեղայնացրել են գործնականում։
 
Մարտավարական հմտությունների զարգացման շրջանակում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ՝ բարձր ռիսկային իրավիճակում տրանսպորտային միջոցին մոտենալու, գաղտնի որոնման, ակտիվ հրաձգության մարտավարության ու գցումների տեխնիկայի վերաբերյալ։
 
Մասնակիցները ստացել են նաև մասնագիտական տեղեկատվություն՝ սթրեսային իրավիճակներում որոշումների կայացման, թիմային աշխատանքի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, նաև հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և խափանման տակտիկական հնարքների մասին։
 
Վերապատրաստումների ավարտին բոլոր մասնակիցներին տրվել են համապատասխան հավաստագրեր։

  • Կիսվել: