երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղել

Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղել

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը նախնական համաձայնության է եկել 23-ամյա մի օտարերկրացու հետ՝ նրանից հրազեն գնելու համար։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 15-ի ժամը 17.45-ի սահմաններում Գյումրի քաղաքում հրազդանցի երիտասարդը հանդիպել է օտարերկրյա քաղաքացուն և պայմանավորվել 2800 դոլար գումարի դիմաց նրանից ձեռք բերել հրազեն: Պայմանավորվածությունից մոտ 20 րոպե անց վերոհիշյալ օտարերկրացին, պայուսակով հանդերձ, որում եղել են հրազեններ, նստել է հրազդանցու «Օպելը», և միասին ուղևորվել են դեպի Երևան։ Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին, սակայն, իրավապահների կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է «Օպելը»։ Հայտնաբերվել են «ՊՄ» տեսակի 9 մմ տրամաչափի երկու ակոսափող ատրճանակ, «ՏՏ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ատրճանակ, «CZ P-07» տեսակի ակոսափող ատրճանակ, «Բայկալ-442» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ, 201 փամփուշտ, պահեստատուփեր, օպտիկական սարք։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: