ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառների հետ կապված

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում անձի մահվան պատճառների հետ կապված

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանում քաղաքացու մահվան հետ կապված:

Նշենք, որ հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ:

Ոստիկանության պարզաբանումը՝ ստորև.

«Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում դժբախտ դեպք էր տեղի ունեցել։ Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ: Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։

Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»:

  • Կիսվել: