չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ոստիկանություն բերման ենթարկված՝ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է 48-ի

Ոստիկանություն բերման ենթարկված՝ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է 48-ի

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 48 մասնակցի: Այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Վերոնշյալ անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Տեղեկացնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանում:

  • Կիսվել: