ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանության ծառայողները «լուսացույցի» դեր չեն խաղալու. Ֆիդանյան

Ոստիկանության ծառայողները «լուսացույցի» դեր չեն խաղալու. Ֆիդանյան

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում առաջիկայում պարեկային ծառայության ներդրման ծրագրեր կիրականացվեն Շիրակի և Լոռու մարզերում Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, տեղեկացրեց, որ 100 տրանսպորտային միջոց գտվում է Հայաստանում 40-ը ճանապարհին են:

«Ինչ վերաբերում է պարեկային ծառայողների թեկնածուներին, այս պահին վերապատրաստում է անցնում 549 թեկնածու, և ովքեր հաջողությամբ կհանձնեն ավարտական քննությունները և ստուգարքները, նրանք կնշանակվեն պարեկային ծառայության՝ Լոռու և Շիրակի ստորաբաժանումներում, նրանց մի մասն էլ համալրելու է Երևանի ստորաբաժանումը: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև մյուս 4 մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշեց Ֆիդանյանը:

Ֆիդանյանի դիտարկմամբ՝ հասարակության մեջ դեռևս շարունակում է գեներացվել այն մոտեցումը, որ պարեկային ծառայության գործառույթը բացառապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է, սակայն այդպես չէ.

«Ոստիկանության ծառայողները «լուսացույցի» դեր չեն խաղալու»:


  • Կիսվել: