շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20 տոկոսում տեղադրված են տեսաձայնագրող սարքեր. Ֆիդանյան

Ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20 տոկոսում տեղադրված են տեսաձայնագրող սարքեր. Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին անդրադարձավ ոստիկանության ստորաբաժանումներում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելման ուղղությամբ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

««Ոստիկանության մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում իրավական հիմքեր են նախատեսվել ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների հարցաքննության համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար»,- ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20 տոկոսում նման համակարգեր արդեն իսկ տեղադրված են:

  • Կիսվել: