կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանության շենք ներխուժած զինված անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ

Ոստիկանության շենք ներխուժած զինված անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ

Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այժմ կա նախաձեռնված քրեական վարույթ, և այլ մանրամասներ չի հաղորդելու։

Խոսելով նույն օրը «Մարտական եղբայրության» անդամներին Ոսկեպար թույլ չտալու դեպքի մասին՝ խոսնակը նշեց․ «Նրանք ազատ են Ոսկեպար գնալու համար»։

Նարեկ Սարգսյանն ասաց նաեւ, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով 49 անձ էր ձերբակալվել, հետո ազատ են արձակվել, քանի որ ապօրինի զենք չի հայտնաբերվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 17։00-ի սահմաններում 3 անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծել են ԱԱԾ հատուկջոկատայինները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։

  • Կիսվել: