հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոստիկանները Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերել

Ոստիկանները Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործընկերների հետ պարբերաբար իրականացնում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ:

Մարտի 15-ին և 17-ին Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի Արաբկիրի և Մալաթիայի բաժինների ծառայողները ստուգայցեր են կատարել Մալաթիա Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների հյուրանոցներում: Արդյունքում հայնտաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ:

Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:


  • Կիսվել: