հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ոստիկանները Այգևանի 46-ամյա մի բնակչի տանը հայտնաբերել են դիազեպամի 14 հաբ

Ոստիկանները Այգևանի 46-ամյա մի բնակչի տանը հայտնաբերել են դիազեպամի 14 հաբ

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով քրեական հետախույզների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանք զննություն են կատարել Այգևան գյուղի 46-ամյա մի բնակչի տանը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ դեղահաբեր, այդ թվում՝ դիազեպամի 14 հաբ:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: