ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանն իրավունք ունի պատգամավորին բերման ենթարկել․ Արա Ֆիդանյան

Ոստիկանն իրավունք ունի պատգամավորին բերման ենթարկել․ Արա Ֆիդանյան

Ոստիկանների կողմից բռնության առերևույթ մեկ դեպք ունենք, որով նյութեր են նախապատրաստվում, մնացյալ դեպքերում ոստիկանների կողմից բռնություն տեղի չի ունեցել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Տեղի են ունեցել իրավաչափ գործողություններ և եթե հետագայում որևէ հանգամանք ի հայտ կգա, համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք։ Քրեադատավարական կարգավորումներով անձին բերման ենթարկելը իրենից ենթադրում է արդեն այդ անձի նկատմամբ որոշակի ուժի կիրառում»,- ասաց Ֆիդանյանը։

Ինչ վերաբերում է պատգամավորներ Արամ Վարդևանյանին և Աշոտ Սիմոնյանին ճանապարհ փակելու համար բերման ենթարկելու իրավաչափությանը, Ֆիդանյանը ասաց․ «Այո, փողոց փակելու համար են բերման ենթարկել, այսինքն՝ տեղի է ունեցել առերևույթ իրավախախտում, անձեռնմխելիությունը վերաբերում է համապատասխան անձանց քրեական պատասխանատվության ենթարելուն։ Մինչև համապատասխան անձանց ինքնությունը պարզելը ոստիկանությունը իրավունք ունի նրանց բերման ենթարկել։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը իրենից ներկայացնում է վարչական իրավախախտում, դա չի նշանակում, որ անձեռնմխելիությունից օգտվող անձիք նաև պետք է ազատվեն վարչական իրավախախտումներից»,- ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

  • Կիսվել: