կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին

Որոշ չափով դաշտը կարգավորվել է. պատգամավորը՝ ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու որոշման մասին

Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվի, իշխանությունը նախորդ տարի օրենքում փոփոխությամբ քրեականացրել էր անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ կանխելու այդ երևույթը, հիմա նկատել են՝ ոչ ամբողջությամբ, սակայն դաշտը որոշ չափով կարգավորվել է: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Ջուլհակյանը հիշեցրեց՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա, այսինքն՝ փորձի մի քանի ամսվա ընթացքում կանխել հրապարակային հայհոյախոսությունը: Այսպիսով, նպատակ են ունեցել, որ այդ ժամանակավոր միջոցը գործի և փորձի կարգավորել մինչև 2022-ի հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որում այդ հոդվածն այլևս չի լինելու:

«Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: