երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Oրեր առաջ գործարարի Prado-ն առեւանգած ու փախուստի դիմած նախկին պատգամավորի որդին ներկայացել է ՔԿ

Oրեր առաջ գործարարի Prado-ն առեւանգած ու փախուստի դիմած նախկին պատգամավորի որդին ներկայացել է ՔԿ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մի քանի օր շարունակ օպերատիվ-հետախուզական եւ քննչական հսկայածավալ գործողություների, այնուհետեւ բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 17-ին, քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Գեւորգյանը, որը փետրվարի 13-ին, առեւանգել էր Արարատում հայտնի գործարարի Prado-ն ու փախուստի դիմել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Արտակ Գեւորգյանը նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին է, ով կասկածվում է փետրվարի 13-ին Արարատի մարզում հայտնի Արարատի գինու գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին պատկանող Toyota Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան առեւանգելու եւ վթարի պատճառ դառնալու, այնուհետեւ դեպքի վայրից, իսկ հետո հիվանդանոցից փախուստի դիմելու մեջ։

  • Կիսվել: