երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. Արդարադատության փոխնախարար

Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն կուսակցություններին պետական նպատակային ֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր. Արդարադատության փոխնախարար

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման պահանջով:

Նշվել է նաեւ, որ առաջարկվում է 2022 թ. համար կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորման տրամադրումն իրականացնել գործող օրենքի համապատասխան հոդվածի համաձայն:

Հիմնական զեկուցողին հարցեր չեն ուղղվել:

Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: