շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել էր «ՎԱԶ-2106»-ը

Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել էր «ՎԱԶ-2106»-ը

Նոյեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի ժամը 22.30-ից նոյեմբերի 28-ի ժամը 8.30-ն ընկած ժամանակահատվածում Ակնալիճ գյուղի իր տան մոտից, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արագածոտնի, Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:

Հետագա միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 33-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մեծամորի բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: