երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված, առգրավվել է 550 գր մարիխուանա, 2700 գր կանեփ

Ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված, առգրավվել է 550 գր մարիխուանա, 2700 գր կանեփ

Օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3316 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1619 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 550 գրամ մարիխուանա, 2700 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց և տրամադոլի 5 դեղահաբ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել տարբեր տրամաչափի 99 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչ, 2 հրացան և 2 ատրճանակ։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

  • Կիսվել: