ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը. Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

Նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը. Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորների խիզախության բացակայությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛ Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

՛՛Ընտրական իրավախախտումների հաստատված զանգավածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։

Հիշեցնեմ ընկերներ ջան, նման <<որոշումներից>> երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով ՀՀ Սահմանադրական դատարանը հրապեց որոշումը:

Այսպես՝ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը. ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։ ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

  • Կիսվել: