ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հավակնում է ՓՊ նախագահ դառնալ

Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հավակնում է ՓՊ նախագահ դառնալ

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն իր թեկնածությունն է դնելու Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ մի շարք քաղաքացիական գործերով նա ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի շահերը։

«Ս/թ սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու ՓՊ նախագահի ընտրությունները, ինչպես եւ ենթադրվում էր հիմնական թեկնածուն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ՝ Սիմոն Բաբայանն է, ով նաեւ վայելում է ներկայիս ՓՊ նախագահի բացահայտ աջակցությունը: Այս օրվան, այս մարդիկ պատրաստվել են ութը տարի, փակելով փաստաբանական դպրոցը մի շարք հեղինակություն ունեցող փաստաբանների առջեւ, որպեսզի այնպես չստացվի, որ այդ փաստաբանների ռեյտինգը ունկնդիրների մոտ աճի:

Եվ ահա, ես կանգնած եմ շեքսպիրյան հայտնի դիլեմայի առջեւ՝ թողնել, որ հաջորդ ութը տարին եւս ՓՊ-ում տիրեն այն բարքերը, որոնք այժմ կան, թե այս համայնքի համար տալ վերջին, վճռական պայքարը, թիրախավորելով անձս, եւ փորձելով շտկել այն թերությունները որոնք քննադատում եմ արդեն ութ տարի:

Ինձ համար անտանելին ոչ թե այն է, որ մի բան արեցի եւ չստացվեց, այլ այն, որ ես կարող էի ինչ-որ ճիշտ բան անել, բայց չարեցի:

Այս գրառմամբ հրապարկային հայտարարում եմ, որ վաղը ես առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու եւ փորձելում եմ իմ կոլեգաների հետ, կատարյալ սիրո մթնոլորտում խոսելու, որ տղե՛րք եւ աղջիկներ, եկեք զարգացնենք ՓՊ-ն, եկեք չթողնենք, որ այն դառնա նախարարություն, եկեք առաջ գնանք, եկեք չլճանանք: Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման»,- գրել է նա։

  • Կիսվել: