կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական ծրագրերը

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական ծրագրերը

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն փետրվար ամսվա ընթացքում Փրկարար ծառայության Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների և Պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վերոնշյալ մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել ուսուցողական դասընթացներ, սեմինար-դասախոսություններ, իրազեկման աշխատանքներ։

Միջոցառումների շրջանակներում ՓԾ մասնագետների կողմից ներկայացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոններ», «Բնակչության տարհանման կազմակերպում», «Հրդեհային անվտանգության կանոններ» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոններ» թեմաները։

Դասընթացների ընթացքում տեղի են ունեցել ինտերակտիվ քննարկումներ, ունկնդիրների կողմից բարձրացվել են արտակարգ իրավիճակներին վերաբերվող մի շարք հարցեր և տրվել սպառիչ պատասխաններ:

Նմանատիպ միջոցառումների և իրազեկման աշխատանքների նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններ, միաժանակ՝ բարձրացնել վերջիններիս պատրաստվածությունը և իրազեկվածությունը։

  • Կիսվել: